Իտալիայում ռեկորդային երկարության պիցցա են պատրաստել։ Նախորդ ամենաերկար պիցցան (1141,5 մետր), որը ներառվել էր Գինեսի ռեկորդների գրքում, պատրաստվել էր Իսպանիայում։

«Մարգարիտա» պիցցան ներկայացվել է Միլանում, Expo-2015-ում, որի երկարությունը կազմել է 1595,45 մետր։ Նման պիցցա պատրաստելու համար անհրաժեշտ է եղել 1,5 տոննա լոլիկ, ավելի քան 1,5 տոննա մոցարելլա։

Աշխարհի ամենաերկար պիցցան պատրաստելու վրա աշխատել են 80 շեֆ-խոհարարներ ողջ Իտալիյում։

Պիցցան դրել են իրար կողք շարված 800 սեղանների վրա։