Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին այսօր՝ հունիսի 21-ին, յոգայի դասընթաց է անցկացրել մի քանի տասնյակ հազար մարդու համար, որոնք հավաքվել են մայրաքաղաք Նյու Դելիի կենտրոնում։ Այսպիսով, մայրաքաղաքի բնակիչները նշել են յոգայի առաջին միջազգային օրը։

Քաղաքի կենտրոնական պողոտայում հավաքվել է մոտ 35 հազար մարդ։ Դրա համար կազմակերպիչները հատուկ բազմագույն փոքրիկ գորգեր են բերել։
Ինքը՝ Մոդին, խոստովանել է, որ ամեն օր զբաղվում է յոգայով, որպեսզի բարձրացնի աշխատունակությունը՝ չնայած քնի պակասին։

Միջոցառմանը հրավիրված են եղել Գինեսի ռեկորդների գրքի ներկայացուցիչները, որպեսզի գրանցեն յոգայի պատմության մեջ առաջին զանգվածային դասընթացը, հաղորդում է «ՌԻԱ նովոստին»։