Ստամբուլում ավտոբուսը մխրճվել է երկաթուղային կամրջի մեջ, դիպել էլեկտրահաղորդման լարերին եւ այրվել: Երբ կրակը հասել է գազի բալոնին, պայթյուն է տեղի ունեցել:
Ըստ Hurriyet-ի, պայթյունի հետեւանքով վնասվել են հարեւանությամբ գտնվող մի քանի ավտոմեքենաներ: Ականատեսների խոսքով, գազի բալոնն օդ է բարձրացել եւ ընկել վթարի վայրից 300 մետր հեռավորությամբ կանգնած մեքենայի վրա:
Ավտոբուսն ամբողջությամբ այրվել է: Զոհերի մասին տեղեկություններ չկան: Հաղորդվում է միայն, որ վարորդը լուրջ վնասվածքներ է ստացել: Ըստ ամենայնի, ավտոբուսը դատարկ է եղել:











