Էդինբուրգի կենդանաբանական այգին նոր տեսանյութ է հրապարակել, որի հերոսը Տյան-Տյան անունով հայտնի պանդան է: Այս մասին գրում է Metro-ն:
Տեսանյութում կենդանին խաղում է գերանով, որը կենդանաբանական այգու աշխատակիցները թաքցրել են նրա կախովի «մահճակալի» տակ: Հանկարծ Տյան-Տյանը ցած է գցում գերանը: Ձգվելով դեպի իր խաղալիքը՝ պանդան ընկնում է «շփոթված տեսքով» նստում հատակին:
Ըստ Gazeta-ի, «պարզապես գերանը փոխարինեք iPhone-ով», եւ Տյան-Տյանի տեղում «կարող էինք մենք լինել»:











