Ոստիկանությունը պատրաստվում է այսօր՝ հունիսի 22-ին, էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ պայքարող՝ «Ոչ թալանին» նախաձեռնության բողոքի երթին դեպի Բաղրամյան 26: (ֆոտոռեպորտաժ)

NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ Բաղրամյան պողոտայի սկզբնամասում՝ Սահմանադրական դատարանի մոտ, արդեն մեծ թվով ոստիկաններ եւ ոստիկանական մեքենաներ կան:

Քիչ առաջ ոստիկանական նոր ուժեր են միացել հավաքվածներին:

Նշենք, որ այսօր ժամը 19:00-ին սպասվում է բողոքի մեծ ակցիա: Ցուցարարները պահանջում են կասեցնել հոսանքի թանկացման վերաբերյալ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի որոշումը, հակառակ դեպքում խոստանում են դիմել անհնազանդության: