էլեկտրաէներգիայի թանկացման դեմ բողոքող քաղաքացիները քիչ առաջ բաժանվեցին երկու խմբի, մի մասը, այդ թվում` «Ոչ թալանին» նախաձեռնության անդամները մնացին Ազատության հրապարակում, մյուսներին էլ կոչ արեց մնալ ու շարունակել իրենց հայտարարած համախմբման արշավը՝ էլեկտրաէներգիայի թանկացման որոշումը չեղարկելու պահանջով: (ֆոտոռեպորտաժ)

Սակայն քաղաքացիները կեսը` անտեսելով նախաձեռնության անդամների հորդորները, շարժվեցին դեպի Բաղրամյան 26` իրենց բողոքը հայտնելու նախագահի նստավայրի առջեւ, սակայն ակտիվիստներից մի քանիսին հաջողվեց հասնել նրանց հետեւից ու համոզել վերադառնալ, մինչեւ իրենց կմիանան ոստիկանական բաժանմունք տարված բոլոր ակտիվիստներն ու միասին կորոշեն իրենց հետագա անելիքները։

NEWS.am–ի թղթակիցը հաղորդում է, որ քիչ առաջ Ազատության հրապարակում հավաքվածներին միացան այսօր առավոտյան Բաղրամյան պողոտայից բերման ենթարկված մի խումբ քաղաքացիներ, այդ թվում` «Ոչ թալանին» նախաձեռնության առաջնորդներից Մաքս Սարգսյանը։

Նա նշեց, որ ոստիկանությունում իրենց տեղեկացրել են, որ խուլիգանության հատկանիշերով քրեական գործ է հարուցվել, որով ինքն անցնում է որպես վկա։