Զենքի  ցանկացած նոր տեսակի ձեռքբերումը կազդի տարածաշրջանում ուժերի հարաբերակցության վրա, լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը՝ պատասխանելով NEWS.am-ի հարցին, թե ինչպե՞ս կազդի Ադրբեջանի կողմից C-300 զենիթահրթիռային համալիրների գնումը` տարածաշրջանում ուժերի հարաբերակցության վրա:

«C-300-ները, սակայն, պաշտպանական, այլ ոչ թե հարձակողական բնույթի զենքեր են: Ի դեպ, Ադրբեջանի կողմից C-300-ների գնման հստակ տվյալներ մենք չունենք, թեեւ այդ տեղեկատվությունն արդեն հերքել են»,- նշել է նախարարը:

Նշենք, որ օրերս մամուլում տեղեկություններ էին տարածվել Ռուսաստանի կողմից Ադրբեջանին C-300 զենիթահրթիռային համալիրների վաճառքի վերաբերյալ: Այդ տեղեկությունն առ այսօր պաշտոնապես չի հաստատվել: