Համացանցում տարածվում է մի քանի օր առաջ Հոնկոնգի մետրոյում նկարահանված մի հոլովակ: Տեսանյութի հերոսուհին մի աղջիկ է, որի սմարթֆոնն անսպասելիորեն դադարում է աշխատել:
Աղջկա արձագանքը ե՛ւ զվարճացնում, ե՛ւ սարսափեցնում է: Նա սկսում է հիստերիկ գոռալ, ցնցել ոտքերը՝ վախեցնելով մետրոյի մյուս ուղեւորներին:
Ըստ RG-ի, նա մի քանի անգամ հարվածում է հեռախոսին՝ հավանաբար փորձելով վերականգնել աշխատանքը, սակայն ոչինչ չի ստացվում: Արդյունքում հեռախոսը հայտնվում է գնացքի հատակին, ոտքերը ցնցող աղջկա կոշիկները՝ նույնպես: Սակայն, ի վերջո, հաջողվում է հանգստացնել նրան:











