Հռոմի Պապի վարորդ Սեբաստիան Գոնսալեսը սելֆի է արել կաթոլիկ եկեղեցու առաջնորդի հետ եւ տեղադրել այն Twitter-ի իր էջում։

Լուսանկարում երեւում է, որ տղամարդը Հռոմի Պապի հետ լուսանկարվել է Պարագվայի մայրաքաղաք Ասունսիոնում, ուր այցելել էր պոնտիֆիկոսը, գրում է Gazeta-ն։

Հռոմի Պապը լուսանկարի վրա գտնվում է հետին պլանում՝ թիկնապահների եւ լրագրողների հետ։