Սիրիայի նախագահ եւ Գերագույն հրամանատար Բաշար Ասադի հրամանով՝ Բանակի գլխավոր շտաբի եւ զինված ուժերի հրամանատար, կորպուսային գեներալ Ալի Աբդալլահ Այուբն այցելել է Սիրիական արաբական բանակի դիրքեր եւ Հարավային ռազմական շրջանի ռազմաօդային բազա: 

Ինչպես հաղորդում է Սիրիայի պետական հեռուստատեսությունը, Այուբը հանդիպել է օդաչուների եւ զինվորների հետ ՝ բարձր գնահատելով նրանց դերը հանցախմբերի  ոչնչացման գործում: Իրենց հերթին օդաչուներն ու զինվորականները կրկին հաստատել են իրենց հավատարմությունը հայրենիքին եւ երկրի ղեկավարությանը, նշելով, որ իրենք կշարունակեն պայքարը ահաբեկչության եւ ծայրահեղականության դեմ մինչեւ հաղթական ավարտ: