Զբոսաշրջիկների խումբը Նիկարագուայում սելֆի անող համրուկ է տեսագրել: Այս մասին հաղորդում է Fox News-ը:

Տեսագրությունում երեւում է, որ համրուկին հետաքրքրում է տեսախցիկը, եւ կենդանին հնարավորինս մոտենում է օբյեկտիվին: Նա մոտեցնում է թաթը, եւ տպավորություն է ստեղծվում, որ կենդանին ինքնուրույն է նկարում տեսախցիկով:

Ըստ Gazeta-ի, ներկայում մարդիկ բավական շատ ժամանակ եւ դրամ են ծախսում՝ կենդանի բնությանն ու նրա բնակիչներին ավելի մոտ գտնվելու համար: Դժվարաշարժ կենդանիները զբոսաշրջիկների սիրելիներն են, քանի որ նրանք կրիայի արագությամբ են տեղաշարժվում: