Հաշվի առնելով այն, որ Իրանի եւ Ռուսաստանի միջեւ տարաձայնություններ կան բազմաթիվ տնտեսական հարցերում, ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցումը կարող է մեզ համար խնդիրներ առաջացնել։
Այդ մասին օգոստոսի 10-ին «Հայ-իրանական ռազմավարական գործընկերության հեռանկարներ» թեմայով քննարկման ընթացքում հայտարարել է Կանադայում Հայաստանի նախկին արտակարգ եւ լիազոր դեսպան, «Մոդուս Վիվենդի» վերլուծական կենտրոնի տնօրեն Արա Պապյանը։
Նա հիշեցրել է, որ ինքը միշտ հանդես է եկել ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության դեմ։ «Պատճառներից մեկն այն է, որ Հայաստան-Իրան սահմանը այդ անդամակցումից հետո վերածվել է ԵՏՄ-Իրան սահմանի, առնվազն մաքսային տեսանկյունից։ Ըստ էության, գործում են ոչ մեր դրույքաչափերը, եւ այդ ամենը ղեկավարվում է մի կենտրոնից, որը Ռուսաստանն է»,- գանգատվել է արեւմտամետ գործիչը։





























