Ռուսաստանի Սախալինի մարզի Կուրիլսկի շրջանում արջի նկատմամբ դաժան վերաբերմունքի կասկածանքով մի խումբ անձինք են ձերբակալվել: Այս մասին հաղորդում է Ռուսաստանի ՆԳՆ տարածաշրջանային վարչության կայքը:
Կասկածյալները տեղի երեք բնակիչներ են, որոնք նախկինում բազմիցս հայտնվել են ոստիկանության ուշադրության կենտրոնում:
Օգոստոսի 19-ին, ոստիկանություն է դիմել Կուրիլսկի անտառտնտեսության անտառապահը: Նա պատմել է, որ համացանցում տեսանյութ է գտել, որտեղ Ռեյդովո գյուղի մոտ (Իտուրուպ կղզի) անհայտ անձինք ծաղրուծանակի են ենթարկում արջին:
Տեսանյութում երեւում է, թե ինչպես է կենդանին փորձում խուսափել իր ուղղությամբ եկող մեքենայի անիվների տակ հայտնվելուց: Մի քանի տղամարդ եւ մեկ կին քննարկում են, թե ինչ անեն գազանի հետ: Նրանցից մեկը, ով ասում է, որ մեքենայով արջի վրայով անցել են 8անգամ, առաջարկում է մորթել նրան: Արդյունքում կենդանուն հաջողվում է դուրս պրծնել, սակայն նա սկզբում ընկնում է մեքենաներից մեկի անիվների տակ, հետա նաեւ մյուսի, որտեղից նկարահանում են իրականացնում:











