Նորվեգիայում 38-ամյա տղամարդը, որը ներկայացել է որպես Էյնար (Einar), տաղանդների շոուի աստղ է դարձել: Նա բեմ է դուրս եկել սեւ խալաթով եւ հայտարարել է, որ մտադիր է համաշխարհային ռեկորդ սահմանել, հետո հանել է հագուստը եւ մոտեցել է ծանրաձողին, հաղորդում է  Lenta.ru-ն վկայակոչելով The Local-ին:

Հեռուստաեթերի համար տղամարդու ինտիմ մասը ծածկել են ոսկե աստղի պատկերով: Ծանրամարտիկի ելույթը խիստ զարմացրել է  եւ հանդիսատեսին, եւ դատավորներին, որովհետեւ նախապես ոչ մեկը չգիտեր, թե նա ինչ է պատրաստվում անել:  Էյնարին հարցրել են, թե արդյոք  հուզվում է բեմ դուրս գալուց առաջ:  «Ոչ ծանրաձողի պատճառով: Ես իմ հագուստի պատճառով եմ մի քիչ նյարդայնանում»,- պատասխանել է մասնակիցը:

Հայտնի չէ` արդյոք նորվեգացին անցե՞լ է մրցույթի հաջորդ փուլ, թե ոչ: