Հատուկ քննչական ծառայություն է դիմել 4 քաղաքացի՝ նշելով, որ Աիդա Հ.-ն իրենցից հափշտակել է խոշոր չափերի հասնող գումարներ: Այս մասին NEWS.am-ը տեղեկացավ ոստիկանությունից:

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ: Պարզվել է, որ Աիդա Հ.-ն առանձնապես խոշոր չափերի գումարներ է ստացել եւս 15 անձից, որոնք ընդհանուր հաշվարկով կազմում են 150 հազար ԱՄՆ դոլար: Ովքեր տուժել են նրա գործունեությունից, կարող են դիմել ՀՔԾ:

Մանրամասները՝ տեսանյութում