Գյումրիի Շահումյան 188 ա շենքի բնակիչները դեմ են Խաչքարերի պուրակում ոստիկանական հենակետ կառուցելու` քաղաքապետ Սամվել Բալասանյանի որոշմանը։ NEWS.am–ի հետ զրույցում հայտնեցին շենքի բնակիչները։

Բնակիչները խոսքով` իրենք դեմ են հետանկետի կառուցմանը, քանի տարածքը կանաչ գոտի է։

«Շենք են ուզում սարքել, թող ուրիշ տեղ սարքեն, պուրակի մեջ ո՞վ իրավունք  ունի, ո՞վ է տեսել նման բան։ Սա վերջապես պուրակ է, միակ մաքուր տեղն է, որտեղ անվտանգ է երեխաների խաղալու համար»,- նշեց բնակիչ Գոհար Առաքելյանը։

Այսօր առավոտյան ոստիկանների հսկողությամբ, սկսվել էր հենակետի կառուցման  շինաշխատանքները` քանդել էին պուրակի սալիկներ, սակայն աշխատանքերը կարճ ժամանակ անց դադարեցվեցին, քանի որ բնակիչները բողոքի մեծ ալիք էին բարձարցրել:

Բնակիչների ու ոստիկանների միջեւ  միջադեպին ներկա է եղել նաեւ Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը, սակայն միջամտել։

«Մեր նախկին քաղաքապետն էլ եկավ տեսավ, բայց ճարտարապետը բերեց նեկայացրեց քաղաքապետի մակագրությամբ, ու վերջ Վարդան Ղուկասյանն էլ ասեց, որ ինքը իրավունք չունի որոշելու ավելի բարձր մարդիկ պետք է որոշեն»,–պատմեց Ռուզան Թորոսյանը։

Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանը NEWS.am–ի հետ զրույցում ասաց, որ պուրակում հենակետ կառուցելը օրինական է եւ որ այն  կանաչ գոտի չէ:

«Քաղաքում հենակետեր են լինելու մի 3– 4 տեղ, արդեն իսկ պայմանավորվածության կա ներքին գործերի հետ, հիմա հենակետերը պետք է դրվի տարբեր քաղաքների բանուկ մասերում, որտեղ  բնակիչները շատ են,  ինչպես Երեւանում։ Դա ամենամարդաշատ տեղն է, տեղն իրենք են ընտրել, մենք թուլատրություն տվել ենք»,-ասաց քաղաքապետ Սամվել Բալասանյանը։

Շահումյան հասցեի բնակիչները քաղաքապետ Սամվել Բալասանյանից պահանջում են չեղյալ համարել ընդունած  որոշումը, հակառակ դեպքում`կպահանջեն հանդիպում  ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հետ: