Օգոստոսի 13-ին «Կանեփ-կակաչ 2015» համալիր օպերատիվ կանխարգելիչ միջոցառումների շրջանակում Ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության Մարտունու բաժնի քրեական հետախույզները թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով բերման են ենթարկել Գեղահովիտ գյուղի բնակիչ 24-ամյա Արթուր Սվարյանին:

Նրա մոտից հայտնաբերվել է դեղնականաչավուն կանեփանման զանգված, փորձաքննության եզրակացությամբ հայտնաբերվածը մարիխուանա է:

Դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել:

Քննությունը շարունակվում է:

Մանրամասները Ոստիկանության պատրաստած տեսանյութում