Անգլիական Արեւմտյան Սուսեքս կոմսությունում կազմակերպված օդային ներկայացման ժամանակ Hawker Hunter կործանիչն ընկել է: Ոստիկանության նախնական տվյալներով՝ վթարի հետեւանքով կան զոհեր ու տուժածններ, սակայն նրանց ճշգրիտ թիվն առայժմ հայտնի չէ:

Օդանավն ընկել է A27 ավտոմայրուղու վրա: Վնասվել են այդ պահին ճանապարհով անցնող ավտոմեքենաները: Այս մասին գրում է Ինտերֆաքսը՝ վկայակոչելով BBC-ին:

Ականատեսներից մեկը լրագրողներին պատմել է, որ Hawker Hunter-ը վայր է ընկել ելույթը սկսելուց անմիջապես հետո: Օդաչուն սկսել է կատարել հանգույց մանեւրը, բայց չի կարողացել այն ավարտին հասցնել եւ կործանիչն ընկել է:

Նախնական տվյալներով, օդաչուին հաջողվել է դուրս նետվել օդանավից: