Google-ը սեփական մշակման մի քանի հարյուր ինքնագնաց էլեկտրամոբիլ կարտադրի։ Այս մասին հայտարարել է ընկերության ներկայացուցիչ Սառա Հանթերը, հայտնում է N+1-ը՝ վկայակոչելով The Guardian պարբերականը։

Այս պահին Roush ընկերությունը Դեթրոյթում է հավաքել փորձարկում անցնող Google մեքենաները։ Մեքենաների նախատիպերն ունեն միայն 3 կոճակ՝ «Գնացինք», «Սահուն արգելակում ենք եւ կանգ առնում» ու «Շտապ կանգ ենք առնում»։ Ավտոմեքենայի կառավարման մյուս գործառույթները իրականացվում են ձայնով, փոխանցում է «Ինտերֆաքս»-ը։

Սառա Հանթերը նշել է, որ Google-ը դեռեւս չի կողմնորոշվել, թե ինչ տեսք կունենան սերիական արտադրության մեքենաները։

Ավելի վաղ ընկերությունը հայտարարել էր, որ ինքնագնաց մեքենաների սերիական թողարկումը պլանավորված է 2020թ.։