Ոստիկաններն ասօր` հոկտեմբերի 5–ին,  բերման են ենթարկել Ազգային ժողովի դիմաց սահմանադրական փոփոխությունների դեմ բողոքող՝ «Ոչ»-ի ճակատի բողոքի ակցիայի մոտ երկու տասնյակ մասնակիցների: Ակցիայի մանսակիցների հաշվարկով, բերման են ենթարկել 17 մարդու (ֆոտոռեպորտաժ

NEWS.am–ի թղթակիցը հաղորդում է, որ անընդհատ բախումներ էին տեղի ունենում ոստիկանների եւ ակցիայի մասնակիցների միջեւ, որոնք կանգնել էին Ազգային ժողովի ճաղավանդակներին եւ փորձում էին փակցնել «Ոչ» գրությամբ մեծ պաստառը։

Ակտիվիստներին բերման ենթարկելուց հետո իրավիճակը խորհրդարանի դիմաց համեմատաբար հանդարտվեց։ Քիչ առաջ փորձեց ելույթ ունենալ ԱԺ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը, սակայն սկսվեցին բախումները եւ նրան թույլ չտվեցին շարունակել ելույթը։ Խառնաշփոթի մեջ ոստիկանները նույնիսկ Արամ Մանուկյանին են փորձել բերման ենթարկել։ «Նույնիսկ պատգամավորին են քաշքշելով փորձում տանել»,– հայտարարեց Արամ  Մանուկյանը` ամոթանք տալով ոստիկաններին։

Այս պահին ակցիայի մասնակիցներն Ազգային ժողովի դիմաց կանգնած սպասում են Ազգային ժողովում նոր սահմանադրության նախագծի քվեարկության արդյունքներին:

Նշենք, որ «Ոչ»-ի ճակատը երեւանյան առաջին հանրահավաք-երթն անցկացրեց  հոկտեմբերի 2-ին: Նախաձեռնությանն են միացել «Ժառանգություն» կուսակցությունը, ՀԱԿ-ը, «Հիմնադիր խորհրդարանը», ՀԺԿ-ն,ԱԻՄ–ը եւ այլ քաղաքական ու հասարակական կազմակերպություններ: