Honda Jazz-ի հիբրիդային մոդելը աշխարհին կցուցադրեն այս տարվա աշնանը` Փարիզի ավտոսրահում: Նոր մոդելը քիչ բանով է տարբերվում հիմնական կոնցեպտից: Շարժիչը նույնն է, ինչ Honda Insight и CR-Z-ի նախկին մոդելներում, որի շնորհիվ Jazz Hybrid-ը կարող է շարժվել միայն էլեկտրաքարշով, թեեւ ոչ բարձր արագությամբ եւ ոչ երկար ժամանակ, հաղորդում է autoNews.ru-ն:
Նոր մեքենայի արտաքին տեսքը տարբերվում է երկրնագույն եզրագծով, առջեւի լուսարձակներով, ռադիատորի նորացված ցանցով եւ բամպերով, բեռնախցիկի դռան քրոմացված տեսքով: Երկնագույն լուսավորություն է նախատեսված նաեւ մեքենայի սրահում, որն ընդհանուր առմամբ, մուգ գույներ ունի:
Նշենք, որ Եվրապայում Honda Jazz Hybrid-ը կսկսվի վաճառվել 2011-ի գարնանից:




























