ԱՄՆ-ում ձերբակալել են դերասանուհի եւ երգչուհի, սկանդալային վարքագիծ ունեցող, եւ միաժամանակ թմրամոլ Փերիս Հիլթոնին` խոշորագույն Hilton հյուրանոցային կայսրության սեփականատիրոջ դստերը: Այս անգամ եւս նրա մոտ կոկաին են հայտնաբերել:

Ոստիկանները կանգնեցրել են մեքենան, որում Փերիսը ուղեւոր էր: Զգալով մարիխուանայի հոտը, ոստիկանները որոշել են խուզարկել մեքենան, որի արդյունքում մեքենայում կոկաին են հայտնաբերել, հաղորդում է «ՌԻԱ նովոստին»:

Օգոստոսի 28-ի առավոտյան Փերիս Հիլթոնը տեղափոխվել է նախնական կալանքի համար նախատեսված մեկուսարան` թմրանյութեր պահելու մեղադրանքով: Ոստիկանությունում ենթադրում են, որ Հիլթոնն առաջիկա ժամերին գրավի դիմաց ազատ կարձակվի: Նկատենք, որ սա առաջին դեպքը չէ, երբ Փերիս Հիլթոնը գործ է ունենում ոստիկանների հետ` թմրանյութերի պատճառով: