Փերիս Հիլթոնին ազատ են արձակել գրավի դիմաց։ Այս մասին Associated Press գործակալությանը հայտնել են Լաս Վեգասի ոստիկանությունից, ուր նրան տեղափոխել էին նախօրեին։

NEWS.am-ն ավելի վաղ հաղորդել էր, որ Փերիս Հիլթոնը ձերբակալվել է օգոստոսի 28-ին, Լաս Վեգասում։

Ոստիկանները կանգնեցրել էին ավտոմեքենան, որտեղ Հիլթոնը ուղեւոր էր։ Զգալով մարիխունայի հոտը, ոստիկանները որոշել են զննել մեքենան, ինչի արդյունքում ավտոմեքենայում կոկաին էին հայտնաբերել։