Ֆրանսիայում օգոստոսի 29-ի լույս 30-ի գիշերը 67 տարեկան հասակում մահացել է ֆրանսիացի կինոռեժիսոր, պրոդյուսեր եւ սցենարիստ Ալեն Կորնոն, հաղորդում է France-Presse-ը:
Ալեն Կորնոն տառապում էր թոքերի քաղցկեղով:
Կորնոն 20 ֆիլմերի հեղինակ է, որոնք արժանացել են տարբեր մրցանակների: Մասնավորապես, նրա «Աշխարհի բոլոր առավոտները» ֆիլմը 1992-ին արժանացել է «Սեզար» մրցանակի միանգամից 7 անվանակարգերում:
Կորնոյի վերջին ֆիլմը էկրան է բարձրացել 2010-ին, որը կոչվում է «Սիրային հանցագործություն»:



























