ԵԱՀԿ-ին անդամակցումը Հայաստանի եւ Իրանի երկքաղաքացիություն ունեցողների համար խնդիրներ է ստեղծել: Այդ մասին հոկտեմբերի 28-ին կառավարության ժամի ընթացքում ասել է Հայաստանի ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը՝ պատասխանելով ՀՅԴ Դաշնակցություն խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանի բարձրացրած հարցին: Պատգամավորի խոսքով, երկքաղաքացիներն այս տարվա ամառվանից ի վեր դժվարությունների են բախվում սահմանը սեփական նախաձեռնությամբ անցնելիս:
«Եվրասիական տնտեսական համագործակցությանը միանալու համատեքստում մեզ ժամանակ է անհրաժեշտ, որպեսզի ավելի լավ հասկանանք ու մեկնաբանենք մի շարք ընթացակարգային հարցեր, այդ թվում նաեւ՝ ձեր բարձրացրած հարցը, որը վերաբերում է Հայաստանի եւ Իրանի երկքաղաքացիություն ունեցող մարդկանց՝ սահմանը հատելուն», - ասել է նախարարը:





























