Gran Turismo մրցարշավային խթանիչի նոր մասում, որը Sport անունն է ստացել, վիրտուալ առաջնություն կլինի: Այն կանցկացվի Ավտոմոբիլային միջազգային ֆեդերացիայի (FIA) հովանո ներքո:

FIA-ի վիրտուալ առաջնությունը 2 ստուգարք կունենա. ազգերի գավաթ եւ արտադրողների ստուգարք: Road&Track-ի փոխանցմամբ, հաղթողին կարող են հրավիրել պրոֆեսիոնալ մրցարշավորդների հետ միասին մասնակցելու FIA-ի պարգեւատրման ամենամյա արարողությանը:

Ըստ motor.ru-ի, Gran Turismo Sport-ի թողարկման հստակ ժամկետը դեռեւս հայտնի չէ: Խաղի վերջնական փորձարկումը կմեկնարկի 2016 թվականի սկզբին: