Նոր Volkswagen-ը, որ ժողովրդի կողմից ստացել է պարզ՝ «Բզեզ» անունը, ներկայացվելու է այս տարվա նոյեմբերին՝ Լոս-Անջելեսի ավտոսրահում: New Beetle պաշտոնական անվանումով մեքենան արտադրվելու է Պուեբլոյում (Մեքսիկա), այսինքն այնտեղ, որտեղ մոդելի առաջին սերունդը, հաղորդում է autoNews.ru-ն:
Նոր «Բզեզը» ավելի ժամանակակից տեսք է ունենալու, ստանալու է տարողունակ բեռնախցիկ, նաեւ ամբողջությամբ լրացված սրահ եւ ժամանակակից հագեցվածություն:




























