Դաշնակցությունը պետք է զարգացնի իշխանափոխության գաղափարը։ Այս մասին, այսօր` սեպտեմբերի 2-ին ՀՅԴ կողմից Հանրապետական մարզադաշտի ֆուտբոլային սրահում կազմակերպված հանրահավաքում հայտարարեց ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը:
«Հայաստանում չի եղել մի իշխանություն, որն առաջնորդվեր «Զարգանանք, որ չզիջենք» կարգախոսով։ Եթե մենք ժամանակին զարգանայինք, ընդդիմության մեջ չէին լինի այնպիսի ուժեր, որոնք կհայտարարեին, որ զարգանալու համար պետք է զիջել։ ՀՅԴ-ն պետք է զարգացնի իշխանափոխության գաղափարը։ Պետք է իշխանության գա այն ուժը, որը կարող է իրականացնել «Զարգանանք, որ չզիջենք» կարգախոսը»,- ասել է Արմեն Ռուսատմյանը։ Նրա այս խոսքերն ընդունվեցին բուռն ծափահարություններով։ Նա իր խոսքն ավարտեց «Միություն, պայքար, հաղթանակ» կարգախոսով։
Այս պահին ելույթներն ավարտվել են եւ սկսվել է տոնական համերգը:




























