Volkswagen-ը հույս ունի պայմանագրեր կնքել ԳԱԶ-ի հզորություններն օգտագործելու շուրջ, իսկ երկարաժամկետ առումով` ընդլայնել իր գործարանը Կալուգայի մարզում:
Volkswagen ավտոկոնցեռնի կառավարման նախագահ Մարտին Վերտերքորնը սեպտեմբերի 2-ին հայտարարել է, որ շուկայի զարգացումն այնպիսին է, որ գոյություն ունեցող հզորություններն այլեւ չեն բավարարում: «Մենք կարծում ենք, որ 2017-2018 թվականներին կարող ենք տարեկան վաճառել 360 հազար մեքենա: Միջինժամկետ հեռանկարում, կարող է հնարավոր լինի մեքենաներ հավաքել օգտագործելով ԳԱԶ-ի հզորությունները, իսկ երկարաժամկետ հեռանկարում` երկրորդ ավտոգործարանի կառուցումը Կալուգայի մարզում»,- Վերտերքորնի խոսքերն է մեջբերել GZT.ru-ն:




























