Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը ճնշում է գործադրում դպրոցների տնօրենների, աշակերտների ծնողների նկատմամբ` սահմանադրական փոփոխությունների հանրաքվեին «այո» քվեարկելու համար։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 16-ին, Ազգային ժողովի նիստին հայտարարեց ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը։

«Աշոտյանը մարդկանց դրդում է զանգվածային հանցագործության։ Նման ճնշումները ծնողների նկատմամբ Քրեական օրենսգրքի 149 հոդվածով ենթադրում է քրեական պատասխանատվություն` ընտրական իրավունքի իրականացմանը խոչընդոտելու համար, որը պատժվում է 2-5 տարի ազատազրկմամբ»,– ասաց Զուրաբյանը։

Նա առաջարկեց, որ Գալուստ Սահակյանը, որպես Ազգայի ժողովի նախագահ, պարզաբանունմեր ստանա Արմեն Աշոտյանից, որը մարդկանց «զանգվածաբար դրդում է հանցագործություններ կատարելու», հատկապես որ սա իշխող կուսակցության փոխնախագահի կողմից պաշտոնական դիրքի չարաշահման 2–րդ դեպքն է` հաշվի առնելով նրա մասնակցությունը հեռուստատեսային քաղաքական բանավեճին։

Գալուստ Սահակյանր անջատեց Զուրաբյանի խոսափողը` նշելով, որ թեւ ինչ–որ առիթով խոստացել էր, որ Զուրաբյանի խոսափողը չի անջատելու, սակայն նրա բարձրացրած հարցն օրակարգի հետ կապ չունի։

«Ձեր ասելով` ստացվում է հետևյալը՝ իշխանության ներկայացուցիչ պատգամավորները չպետք է մասնակցեն, ուսուցիչները կարծիք չպիտի ունենան միայն դուք պիտի ունենաք։ Եթե ուսուցիչը մտածում է` «այո» պիտի ասի, դա խախտո՞ւմ է, լավ, ասենք ուսուցիչներին բառարանից հանեն «այո» բառը, թողնեն «ոչը»։