Սահմանադրական փոփոխությունների դեմ պայքարող «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի երթի մասնակիցները հասել են Կենտրոնական ընտրական հանձնաժողովի շենքի մոտ։ Երթի մասնակիցները ԿԸՀ-ից պահանջում են սահմանադրական փոփոխությունների կասեցում, նախագահ Սերժ Սարգսյանի եւ ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանի հրաժարականը: (ֆոտոռեպորտաժ)
NEWS.am–ի թղթակիցը հաղորդում է, որ շենքն ամբողջությամբ շրջափակված է վահաններով զինված ոստիկանական մի քանի շարքով։
Նշենք, որ ԿԸՀ–ն երթի կազմակերպիչների իրազեկած երթուղու մեջ նշված չի եղել։ Երթի մեկնարկին ոստիկանությունը զգուշացրել է, որ եթե շեղում լինի իրազեկված երթուղուց, մասնակիցները կենթարկեն վարչական պատասխանատվության:
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 1-ին «Նոր Հայաստանի» երթը ուղեկցվել էր երթի մասնակիցների եւ ոստիկանների բախումներով:
Լուսանկարները՝ Արսեն Սարգսյանի/NEWS.am











