ԱՄՆ երթեւեկության անվտանգության ազգային ադմինիստրացիան  (NHTSA) հայտարարել է 3 մոդելի Suzuki-ների հետկանչի մասին:

Ընդհանուր առմամբ, հետկանչի տակ են ընկել Suzuki-ի 21 հազար մեքենաներ, որոնք վաճառվել են Հյուսիսային Ամերիկայում: Հայտնի չէ, թե արդյոք, հետ կկանչվե՞ն նաեւ այլ երկրներում վաճառված նույն մոդելի մեքենաները:

Ինչպես հաղորդում է autorambler.ru-ն, հետկանչի պատճառը GPS-ի Garmin նավիգատորների անսարքությունն է:

NHTSA-ի փորձագետները բացատրում են, որ նավիգատորների մարտկոցները աշխատանքի ժամանակ կարող են հանգեցնել մեքենայի բռնկման: