«Ոչ»-ի ճակատի եւ «Նոր Հայաստան» փրկության ճակատի համատեղ երթը ավարտեց (ֆոտոռեպորտաժ):
Երթն անցավ առանց միջադեպերի, ավարտեց Ազատության հրապարակում՝ որտեղ սկսվել էր: Այս գիշեր եւս «Նոր Հայաստանը» կշարունակի նստացույցը, իսկ դեկտեմբերի 10-ին 13:00-ին «Նոր Հայաստան»-ը կմիանա ՀԱԿ-ի կողմից ամեն տարի կազմակերպվող մարդու իրավունքների պաշտպանության երթին: Հաջորդ օրը ժամը 15:00-ին հանրահավք է հրավիրել «Նոր Հայաստան»-ը եւ նույնպես «Ոչ»-ի ճակատին հրավիրել է միանալ իրենց:
Առաջիկա 3 օրերին ամեն օր Ազատության հրապարակում «Նոր Հայաստան»-ը տեղակատվական հանդիպումներ կունենա լրագրողների հետ:
Հիշեցնենք, որ սահմանադրական փոփոխությունների դեմ հանդես եկող ուժերը պահանջում են անվավեր ճանաչել դեկտեմբեր 6-ին կայացած քվեարկության արդյունքները՝ հայտարարելով, որ դրանք կեղծվել են:
Նշենք, որ Հայաստանում դեկտեմբերի 6-ին սահմանադրական փոփոխությունների հանրաքվե անցկացվեց: Քվեաթերթիկների վերջնական հաշվարկի արդյունքում ԿԸՀ հրապարակած թվերի համաձայն` 63,35 տոկոսը (825 851 ընտրող) «այո» է քվեարկել սահմանադրական փոփոխություններին, 32,35 տոկոսը՝ «ոչ» (421 600 ընտրող): Ընդդիմությունը հայտարարում է, որ հանրաքվեն կեղծվել է:











