Աշխարհում «լյուքս» կարգի մեքենաների խոշորագույն արտադրող, գերմանական Bayerische Motoren Werke (BMW) ավտոկոնցեռնը պատրաստվում է զգալիորեն ընդլայնել իր մոդելների շարքը: Այդ նպատակով BMW-ն նախատեսում է 55 տոկոսով ավելացնել իր վաճառքի տարեկան ծավալները, գրում է «Կորեսպոնդենտ.net»-ը:
BMW-ի գլխավոր տնօրեն Նորբերտ Ռայթհովերի խոսքով, ցանկալի արդյունքի հասնելու համար անհրաժեշտ կլինի մեծացնել արտադրական հզորությունները, հնարավոր է նաեւ նոր գործարանի կառուցում:
2020-ին BMW-ն մտադիր է մեծացնել իր մեքենաների վաճառքը մինչեւ 2 մլն: Նշենք, որ նախորդ տարի այդ ցուցանիշը կազմում էր 1,29 մլն մեքենա:





























