«Իժեւսկի ավտոմոբիլային գործարանը» («Իժավտո») նախատեսում է 2011 թվականից Kia Cerato-ի նոր մոդելը հավաքել:  Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է «Միավորված ավտոմոբիլային խմբի» («Սբեռբանկ կապիտալի» դուստր ձեռնարկությունն է, որն «Իժավտո»-ի սեփականտերն է) տնօերն Իգոր Կուլգանը, հաղորդում է «Գոլոս Ռոսիի»-ն:

Նրա խոսքով, հոկտեմբերին կթողարկվի Kia Sorento New մոդելը, իսկ դեկտեմբերից` նաեւ Hyundai սերիայի HD (120, 78, 65) բեռնատարները: «Իժավտոն» նաեւ կվերսկսի Kia Spectra եւ Кia Sorento մոդելների թողարկումը:

Ընդհանուր առմամբ, «Իժավտոն» 2010-ին նախատեսվում է թողարկել 10 հազար մեքենա, 2012-ին` 250 մեքենա, 2014-ին` 300 մեքենա, իսկ 2018-ին` 350 հազար մեքենա:

Նշենք, որ «Իժավտոն» Իժեւսկի ամենամեծ ձեռնարկությունն է, որի նախագծային հզորությունը կազմում է տարեկան 220 հազար մեքենա: