Ավտոմոբիլային  «պապարացիները»  «Ս.Բ. Մեդիեն»  խմբից,  կարողացել են  լուսանկարել   Toyota եւ Subaru ընկերությունների ինժեներների կողմից համատեղ նախագծված ավտոմեքենայի փորձնական նախատիպի: Լուսանկարել հաջողվել է ԱՄՆ-ի Մահվան Հովիտ  կոչվող վայրից, գրում է  Reuters-ը` վկայակոչելով WorldCarFans-ին:

Պարբերականը գրում է, որ այն երկտեղանի է, որի թափքը Toyota FT-86-ի տրամաբանական  շարունակությունն է, իսկ շասսին Subaru Legacy-ի կարճացված տարբերակն է` Impreza-ի հետեւի կախոցներով:

Պապարացիներին, սակայն, չի հաջողվել պարզել, թե ո՞ր ընկերության  շարժիչն է  տեղադրված այդ նախատիպում: