Չինաստանի հարավում սողանքի հետեւանքով անհետ կորածների թիվն անցել է 90-ից: Իշխանությունների տվյալներով, անհետ կորել է 91 մարդ՝ 59 տղամարդ եւ 32 կին: Փրկվել է 14 մարդ, ավելի քան 900 մարդ տարհանվել է:
Որոնողական-փրկարարական աշխատանքներին մասնակցում է 500 հրշեջ եւ 30 ծառայողական շուն:
Նշենք, որ դեկտեմբերի 20-ին սողանքի հետեւանքով Գուանդուն նահանգի Շենչժեն քաղաքի հարավային մասում փլուզվել է 33 շինություն: Բնական պաշարների նախարարության տվյալներով, սողանքի պատճառը քաղաքի շուրջբոլորը կուտակված շինարարական աղբն է, հաղորդում է Lenta-ն՝ վկայակոչելով Reuters-ը:











