Հայաստանի ԱԺ արտահերթ նիստի սկզբում, այսօր՝ դեկտեմբերի 21-ին, խորհրդարանը մեկ րոպե լռությամբ հարգել է սահմանային վերջին դեպքերի հետևանքով զոհված հայ զինվորների հիշատակը:

ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը հայտարարությամբ հանդես եկավ, նշելով. «Վերջին օրերին ղարաբաղա-ադրեբջանական շփման գծում հակառակորդը դիմել է դիվերսիոն գործողությունների, սակայն հայկական կողմը հանդես է եկել համարժեք գործողություններով: Հակառակորդը, կորուստներ տալով, հետ է շպրտվել  իր ելման կետին: Եթե խաղաղությունն անհասկանալի է մեր դավադիր հարեւանին, մենք այլ լեզվով կբացատրենք նրան, որը շատ ավելի ցավագին կլինի: Ցավոք, դիվերսիայի հետեւանքով ունենք զոհեր»:

Գալուստ Սահակյանը նաեւ տեղեկացրել է, որ այսօր ԱԺ արտահերթ նիստն ավարտվում է եւ կլինեն վերջին քվեարկությունները: