Լոռու մարզի Գուգարք գյուղում այսօր՝ դեկտեմբերի 22-ին խոշոր հրդեհ է տեղի ունեցել:

Լոռիում NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ 07:30-ի սահմաններում ՏԿԱԻՆ ՃԿԱԿ ահազանգ է ստացվել, որ Գուգարքում այրվում է երկհարկանի բնակելի շենք: Դեպքի վայր են ժամանել մեծ թվով փրկարարներ:

Այս պահի դրությամբ կրակը դեռ չի մարվել: Նախնական տվյալներով, 6 բնակարան է ամբողջությամբ այրվել:

Դեպքի վայրում աշխատում է 6 մարտական հաշվարկ, մի քանի տասնյակ հրշեջներ, ոստիկաններ: Նրանց օգնության են հասել նաեւ հարակից տների բնակիչները:

Լուսանկարները՝ Ալեն Գրիգորյանի