Նոր Ford Focus-ը, որը հնարավոր կլինի գնել արդեն 2011-ին, հագեցած կլինի նոր սերնդի անվտանգության բարձիկներով, որոնք նվազեցնում են վարորդի կողերի վնասումը դիմահար հարվածի ժամանակ:

Նոր անվտանգության բարձիկների սկզբունքային տարբերությունը, ներկա բարձիկներից, դա նրա ստորին մասում բացման սահմանափակիչն է: Դրա շնորհիվ, բարձիկները բացվելիս, վարորդի կրծքի համար «գրպան» է առաջանում, գրում է Autorambler-ը:

Արդյունքում ճնշումը կողերի վրա, զգալիորեն նվազում է, ինչը ենթադրում է, որ փոքրանում է վթարի դեպքում վնասվածք ստանալու ռիսկը:

Բացի այդ, նոր Ford Focus-ի անվտանգության համակարգը կարող է վերահսկել առջեւի բարձիկների բացման աստիճանը` կախված նրանից, թե որքան է հեռավորությունը ղեկի եւ մարդու գլխի միջեւ: Այդ հեռավորությունը մարդը կարող է փոփոխել` տեղաշարժելով նստարանը: