Թողարկվել է «Գահերի խաղ» սերիալի նոր թիզերը։ Տեսանյութը հնարավոր է դիտել YouTube կայքում: Այդ հոլովակը վեցերորդ եթերաշրջանի մասին գաղտնիքներ չի բացում. հեռուստադիտողին ցուցադրվում է Բազմադեմ աստծու տաճարը` հեռուստաշոուի մեռած եւ դեռեւս ողջ հերոսների գլուխներով: 

Ինչպես նշում է Variety-ն, սերիալի նշանաբանը, թե բոլոր մարդիկ պիտի մեռնեն, այժմ ավելի չարագուշակ է թվում, տեղեկացնում է Gazeta-ն: 

«Գահերի խաղի» վեցերորդ եթերաշրջանի պրեմիերան նախատեսված է ապրիլի 24-ին: