Բրիտանացի Թոնի Ֆիշերը ստեղծել է ամենամեծ «Ռուբիկի խորանարդը»: Ռուբիկի դիզայներական խորանարդը մոտավորապես 100 կգ է կշռում, դրա եզրի երկարությունը մի քիչ է գերազանցում մեկուկես մետրը: Այս կոնստրուկցիան Ֆիշերը մի քանի շաբաթում է պատրաստել, հայտնում է «Ռոսբալտը»:

Խորանարդը սովորականից գրեթե 20 հազար անգամ մեծ է: Դիզայները հույս ունի, որ իր ստեղծածը աշխարհի ամենամեծ գործածելի Ռուբիկի խորանարդը կլինի: Իր բլոգում նա գրել է, որ հայտ է ներկայացրել է Գինեսի ռեկորդների գրքին ու հիմա սպասում է իր ռեկորդի պաշտոնական հաստատմանը: