Մոցարտի եւ Սալիերիի կորսված խմբերգը գտել են Պրահայում։ Չեխիայի մայրաքաղաքի փոքր համերգասրահում հայտնի չեխ երգեհոնահար Լուկաշ Վենդլը կատարում է երկու հզոր կոմպոզիտորների՝ Մոցարտի եւ Սալիերիի ստեղծագործությունը։ 200 տարի շարունակ խմբերգը կորսված էր համարվում։ Ենթադրվում է, որ այն նախկինում հանրության առաջ երբեք չեն նվագել։ Խմբերգի եւս մեկ համահեղինակ է մինչ օրս անհայտ կոմպոզիտոր Կորնետին, հայտնում է NTDTV-ն։
Ստեղծագործությունը կոչվում է «Օֆելյայի ապաքինման պատվին»։ Այն գրվել է 1785թ. հայտնի օպերային երգչուհի Նենսի Ստորասի՝ բեմ վերադառնալու կապակցությամբ։ Նենսին Սալիերիի «Տրոֆոնիո քարանձավի» օպերայում Օֆելյայի առաջին դերակատարն է եղել։
Խմբերգը Չեխիայի երաժշտության թանգարանում էր հայտնվել անցյալ դարի 50-ական թթ., սակայն նրա հեղինակներն անհայտ էին, քանի որ այն ստորագրված էր միայն անունների սկզբնատառերով։ Հետո՝ արխիվի պաշտոնական թթվայնացման ժամանակ ստորագրությունները նույնականացվել էին։











