Իրաքից փախստականների պատկանող Կունկուշ անունով կատուն, որը Հունաստան հասնելուց հետո կորել էր, վերադարձվել է Նորվեգիայում հաստատված ընտանիքին: Metro-ի փոխանցմամբ, Լեսբոս կղզու կամավորներն այդ առիթով մի ամբողջ առցանց-արշավ են անցկացրել:
Ըստ Lenta-ի, իրաքյան Մոսուլ քաղաքից ընտանիքը կատվի հետ անցել է ամբողջ Թուրքիայով՝ 2015 թվականի դեկտեմբերին հասնելով Լեսբոս, սակայն ափին կենդանին փախել է, իսկ նրան գտնելու բոլոր փորձերն անհաջողությամբ են պսակվել: Իրաքցիները ստիպված են եղել ճանապարհը շարունակել առանց սիրելի կատվի:
Լեսբոսից կամավորները փախստականին հայտնաբերել են կղզու գյուղերից մեկում: Կենդանուն Դիաս են կոչել եւ ժամանակավոր ընտանիքի հետ Գերմանիայ ուղարկել:
2016 թվականի փետրվարին կենդանու ընտանիքին գտել են Նորվեգիայում: Նրան այդ երկիր հասցնելու համար կամավորներից մեկը՝ ամերիկուհի Էմի Շրոդեսը, 600 եվրո արժողությամբ տոմս է գնել:











