ԱՄՆ հարավ-արեւելքում մոլեգնած փոթորիկներին զոհ է գնացել 6 մարդ։ Մի քանի տասնյակն էլ տուժել են։ Բնության տարերքը հատկապես մեծ վնաս է հասցրել Լուիզիանայի, Միսիսիպիի եւ Վիրջինիայի նահանգներին։ Դրանց տարածքներում ավելի քան 10 մրրիկ է գրանցվել։
Չիկագոյում չեղարկվել են բոլոր չվերթները։ Որոշ նահանգներում փակվել են ուսումնական հաստատությունները, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
Վնասվել կամ ամբողջովին ավերվել են հարյուրավոր տներ։ Տասնյակ հազարավոր բնակիչներ դեռեւս հոսանքազրկված են։ Օդերեւութաբանները կարծում են, որ փոթորիկը կարող է մոլեգնել նաեւ հարավարեւլյան մյուս նահանգներում, հայտնում է «5-րդ ալիքը»։











