Կենտուկիի նահանգի բնակիչ Ջոն Հեմիլթոնին հիվանդանոց են տեղափոխել այն բանից հետո, երբ նրա տաբատի գրպանում պայթել է էլեկտրոնային ծխախոտը, տեղեկացնում է Gazeta-ն` վկայակոչելով Mashable-ին:

Տաբատի գրպանում էլեկտրոնային ծխախոտի պայթյունը տուժածի մոտ երրորդ աստիճանի այրվածքների պատճառ է դարձել: Միջադեպը տեղի է ունեցել լցակայանի հարեւանությամբ գտնվող խանութներից մեկում: Տեսագրության մեջ երեւում է, թե սարքն ինչպես է պայթում` կայծեր արձակելով եւ բառացիորեն բոցավառելով տղամարդու հագուստը:    

Միջադեպից անիջապես հետո ամերիկացուն օգնության է հասել դրամարկղի աշխատողը` կրակմարիչի օգնությամբ հանգցնելով այցելուի հագուստի կրակը: 

«Ամբողջ ոտքով երրորդ աստիճանի այվածք: Գրպանումս պայթեց էլեկտրոնային ծխախոտի մարտկոցն ու բոցավառվեց», —Facebook-ում գրել է Հեմիլթոնը:

Սա էլեկտրոնային ծխախոտի պայթյունի առաջին դեպքը չէ: Նման միջադեպերից խուսափելու համար ԱՄՆ-ի իշխանություններն անցյալ տարվա հոկտեմբերին արգելեցին ուսապարկերում նման սարքերով ինքնաթիռ բարձրանալ: