Օդեսայի նահանգապետ Միխայիլ Սահակաշվիլին նահանգի տնտեսական զարգացման խորհրդի նիստի ժամանակ վռնդել է Ուկրաինայի անվտանգության խորհրդի ներկայացուցչին՝ վիրավորվելով, որ նիստին ներկա չէ Օդեսայում գերատեսչության ղեկավար Սերգեյ Բատրակովը:

Ուկրաինական լրատվամիջոցների փոխանցմամբ, նիստին ներկա է եղել Դավիդ Սակվարելիձեն (Օդեսայի մարզի դատախազ), Գեորգի Լոփարիձեն (Օդեսայի ոստիկանության ղեկավար), մինչդեռ Բատրակոն իր փոխարեն այլ մարդու է ուղարկել: Հենց դա էլ դուր չի եկել Սահակաշվիլիին: Նա հետաքրքրվել է, թե ինչու չի եղել Բատրակովը, եւ լսել պատասխան, որ նա «աշխատանքի է»:

«Լքեք նիստը: Բատրակովը պետք է այստեղ լինի: Ո՞վ է նա, որ բոյկոտի մեզ: Անձեռնմխելիներ այստեղ չկան: Ես ձեզ դաս կտամ»,-ասել է Սահակաշվիլին՝ դիմելով Ուկրաինայի անվտանգության խորհրդի ներկայացուցչին:

«Ստացվում է, որ Օդեսայի մարզում տնտեսական զարգացման խորհրդի ստեղծման մասին երկրի նախագահի հրամանագիրը ՈՒԱԽ-ի ղեկավարի համար հրամանագիր չէ: Դուք այնտեղ հիմարություններով եք զբաղվում, մեր դեմ կոմպրոմատներ եք հավաքում, իսկ իրական խնդիրները՝ կապված մարզի բնակչության սահմանափակումների հետ, ձեզ չեն հետաքրքրում»,-վրդովված ասել է Սահակաշվիլին:

Այդ նիստում, ի թիվս այլոց, քննարկվել է «ընկույզի մաֆիայի» թեման, որին, ըստ Սահակաշվիլիի, աջակցում է Ուկրաինայի անվտանգության խորհրդի Օդեսայի մարզային վարչության ղեկավար Սերգեյ Բատրակովը: