Հյուսիսային Կորեայում ձերբակալված ամերիկացի ուսանող Օտտո Վամբիեն մամուլի ասուլիսի ժամանակ խոստովանել է, որ հյուրանոցից գողացել է քարոզչական կարգախոսն ու պետության դեմ այլ հանցագործություններ է գործել։ Այս մասին հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով հյուսիսկորեական հեռուստաալիքը։

Վիրգինիայի համալսարանի 21-ամյա ուսանողը պատմել է, որ փորձել է գողանալ քաղաքական կարգախոսը Փհենյանի հյուրանոցային սենյակներից մեկից։ «Դա իմ վատագույն սխալն էր»,- ասել է ուսանողը եւ խոստովանել, որ դա ծանրչ հանցագործություն էր։

Նրա խոսքով՝ ԱՄՆ բողոքական եկեղեցիներից մեկն իրեն համոզել էր այդ քայլին դիմել։ Վանամայրերից մեկը խոստացել էր նրան 10 հազար դոլար արժեցող մեքենա նվիրել, եթե նա Հյուսիսային Կորեայից պաստառ բերի եւ նվիրի եկեղեցուն։ Նրա մորը խոստացել էին 200 հազար դոլար նվիրել, եթե նրան ձերբակալեն։