Հռոմի Ֆրանցիսկոս պապը մարտի 24-ին Ավագ Հինգշաբթիի առիթով «Խորհրդավոր ընթրիքի հիշողություններ» երեկոյան պատարագ է մատուցել: Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը:
Սուրբ Աթոռի մամուլի ծառայության տեղեկացմամբ, արարողությունը կայացել է Հռոմի արվարձանում՝ Փախստականների ընդունման կենտրոնում:
Պապը լվացել է կարգավիճակ ստանալուն սպասող 11 փախստականների եւ Կենտրոնի աշխատակիցներից մեկի ոտքերը: Ընդհանուր առմամբ, Կենտրոնում տարբեր հավատքի 892 մարդ է ապաստանել 26 երկրից:
Արքեպիսկոպոս Ռինո Ֆիզիկելլան պարզաբանել է, որ «փախստականների ոտքերը լվանալով՝ Պապը ցանկանում է ցույց տալ, որ պատմական այս պահին ամենաթույլերի հանդեպ ուշադրությունը հատկապես անհրաժեշտ է, եւ մենք բոլորս պետք է նրանց վերադարձնեն արժանապատվությունը»: «Պապը խնդրում է պատրաստվել Զատկին մարդկանց ծառայելու ոգով, որոնք տառապանքի եւ բռնության կնիքն են կրում»,- ասել է Ֆիզիկելլան:











