Սեպտեմբերի 22-ի լույս 23-ի գիշերը, ժամը 00.30-ի սահմաններում Երեւանի Աբովյան եւ Կորյուն փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Վոլքսվագեն» եւ «Քրայսլեր» մակնիշների մեքենաները (ֆոտոռեպորտաժ): Վթարի վայր ժամանած շտապօգնության մեքենան «Քրայսլերի» վարորդ` Երեւանի Նազարբեկյան փողոցի 12 շենքի բնակիչ, 19-ամյա Նարեկ Մարատի Մարդոյանին տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն: «Քրայսլերի» ուղեւոր` Մարգարյան 3-րդ հատվածի 11 տան բնակիչ 21-ամյա Ալլա Գրիշիկի Ղազարյանը տեղափոխվել է «Նաիրի» բժշկական կենտրոն:
Նարեկը սովորում է  Երեւանի պետական Մանկավարժական համալսարանում, իսկ Ալլան`  «Հայբուսակ» համալսարանում:

Ինչպես NEWS.am-ին հայտնեց ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ականատեսները պատմել են, որ «Քրայսլերի» համարանիշը եղել է 41 ՏՈ 111, իսկ «Վոլքսվագենի» վրայից, մինչ Ճանապարհային ոստիկանության աշխատակիցների ժամանելը, անհայտ անձինք հանել են համարանիշները: «Վոլքսվագենի» վրա եղել են պետական-կառավարական համարանիշներ:

«Վոլքսվագենի» ղեկին եղել է Ավանի 7-րդ փողոցի 2-րդ նրբանցքի բնակիչ, 24-ամյա  Հմայակ Վազգենի Վարոյանը:

Դեպքի վայրում աշխատել են Երեւան քաղաքի ճանապարհային ոստիկանության եւ ոստիկանության պարեկապահակային ծառայության  աշխատակիցները:

ճանապարհատրանսպորտային հանցագործությունների բաժնի աշխատակիցները:

Շուրջ երեք ժամ նշված հատվածում ավտոմեքենաները երթեւեկությունը դադարեցվել էր: Ճանապարհային ոստիկանության ճանապարհա-տրանսպորտային հանցագործությունների քննության բաժնում պարզում են վթարի պատճառները:

Լոսանկարը եւ տեսանյութը` Գագիկ Շամշյանի